▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանը հայրիկից թաքուն գործեր է արել

Esem.am-ը գրում է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն առաջիկա օրերին նոր տեսահոլովակ կնկարահանի «Շնորհավոր» կոչվող երգի հիման վրա: «Շատ թեմաներ կան, որոնց մասին երգեր չունեմ, բայց որոշել եմ այս տարի ունենալ: Տարեդարձի կապակցությամբ արդեն ունեցա: Վերջին զանգի, Նոր տարվա մասին էլ կերգեմ»,- ասաց նա:

 Խոսելով երգի նախապատմության մասին՝ նա պատմեց, որ քույրը՝ Մանեն, այն գրել է իր տարեդարձի կապակցությամբ, սակայն երգը որպես անակնկալ մատուցել են հայրիկին: «Ինձ արդեն «դետեկտիվ» մականունն են տվել, որովհետև վերջին շրջանում դա լավ է ստացվում մոտս:) Նախ՝ ծնողներիս գաղտնի հարսանիքը, հետո՝ Սարգսի հետ զուգերգը… :) Այժմ էլ ես, քույրս և եղբայրս որոշեցինք անակնկալ մատուցել մեր հայրիկի տարեդարձին և հիշարժան դարձնել այն,- ասաց նա ու հավելեց,  որ Մարտին Միրզոյանին խնդրել են գաղտնի գործիքավորել երգը: -Հայրիկիս ծնունդի օրը կեսգիշերին տորթով շնորհավորեցինք նրան ու  միացրեցինք երգը: Դա մեծ անակնկալ էր, քանի որ նա անգամ չէր  սպասում, որ կհավաքվենք, թոռնիկները կգան. ինքը բոլորին ասել էր, որ չենք հավաքվելու: Երբ երգը հնչեց, հայրս գրկեց թոռներին ու սկսեց արտասվելով պարել»:

Ըստ երգչուհու՝ ոճային առումով այս ստեղծագործությունը շատ անսպասելի կլինի հանդիսատեսի համար: «Երբ մարդիկ լսում են՝ «Շնորհավոր» է կոչվում և ծննդյան օրվա մասին  է, պակերացնում են, որ 6/8 ձևաչափում պետք է լինի, սակայն այդպես չէ:)»,- նկատեց Սիլվան:

Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է: Երգչուհու խոսքով՝ հումորային, թեթև, անակնկալներով լի տեսահոլովակ է լինելու, որի մանրամասները բացահայտել առայժմ չի ցանկանում: Սիլվան ցանկություն ունի  տեսահոլովակը ներկայացնել Մարտի 8-ին և հույս ունի, որ անկանխատեսելի ոչ մի բան չի խափանի ծրագրերը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին