▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիբիլը Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը

 

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը սեպտեմբերի 18-ին Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում, ժամը 17:00-ին:
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրեց, որ ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին: Սիբիլը սիրով բոլորին հրավիրում է ներկա գտնվելու շնորհանդեսին և մասնակցելու այս բարեգործական ակցիային:
 
Նշենք, որ «Սեր» ալբոմը լույս է տեսել այս տարվա փետրվար ամսին: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու նոր` ալբոմում տեղ են գտել 12 երգեր`11 հայերեն, 1 արամերեն: Ալբոմում կան դուետներ` հայաստանցի աստղերի հետ: Ալբոմի «Այս գիշեր» երգի տեսահոլովակը փետրվարի 15-ին ցուցադրվեց թուրքական «CNNTurk» հեռուստաալիքով: Ավելացնենք նաև, որ 2010 թվականի նոյեմբերին թողարկվել էր նրա անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: Իսկ երգացանկի առաջին երգը «Նամակ»-ն է, որն էլ հենց ճանաչում բերեց երգչուհուն: 
Իսկ սույն թվականի Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի»  մրցանակին։

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը սեպտեմբերի 18-ին Երևանում կներկայացնի իր նոր` «Սեր» ալբոմը: Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնում, ժամը 17:00-ին:

«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին: Սիբիլը սիրով բոլորին հրավիրում է ներկա գտնվելու շնորհանդեսին և մասնակցելու այս բարեգործական ակցիային: Նշենք, որ «Սեր» ալբոմը լույս է տեսել այս տարվա փետրվար ամսին: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու նոր` ալբոմում տեղ են գտել 12 երգեր`11 հայերեն, 1 արամերեն: Ալբոմում կան դուետներ` հայաստանցի աստղերի հետ: Ալբոմի «Այս գիշեր» երգի տեսահոլովակը փետրվարի 15-ին ցուցադրվեց թուրքական «CNNTurk» հեռուստաալիքով: Ավելացնենք նաև, որ 2010 թվականի նոյեմբերին թողարկվել էր նրա անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: Իսկ երգացանկի առաջին երգը «Նամակ»-ն է, որն էլ հենց ճանաչում բերեց երգչուհուն: 

Իսկ սույն թվականի Մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած առաջին “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը արժանացել է «Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի»  մրցանակին։

Տեղեկացնենք, որ Սիբիլը եկող շաբաթ հյուրընկալվելու է նաև Asekose.amԲացարձակ Արժեք հաղորդման տաղավարում. նրա հետ զրույցը կարող եք դիտել կիրակի, սեպտեմբերի 21-ին, մեր կայքում և հեռուստատեսությամբ` ժամը 16.45-ին` ATV-ի Թոփ Տես հաղորդման ընթացքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին