«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը չի առաջադրվելու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ ՀՀԿ-ն Արմավիրի մարզում առաջադրելու է հիմնականում ԵԿՄ-ականների՝ Նահապետ Գեւորգյանին (Նովո), Սեյրան Սարոյանին, Հրանտ Գրիգորյանին։
Առաջադրվելու է նաեւ Առաքել Մովսիսյանը (Շմայս)։ Մեր տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետը սատարելու է Նահապետ Գեւորգյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում