▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանն ընդդիմանում է

Ըստ ասեկոսեների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ում ՀՀ իշխանությունները որոշել են առաջադրել Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ թեկնածությունը համաձայնեցնելով նաև Մոսկվայի հետ ու հավանություն ստանալով,  հնարավոր է հրաժարվի այդ պաշտոնից:

ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի բնակիչների ուրույն կարծիքը ձևավորվեց և դժգոհությունն արտահայտվեց այն ժամանակ, երբ ապրիլյան պատերազմի ու դրանից առաջ տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության սրացումների ժամանակ այդ կազմակերպությունը որևէ արձագանք, կամ քայլ չկատարեց ու չմիջամտեց ՝ պաշտպանելու համար  ՀԱՊԿ անդամ Հայաստանի շահերը:

Մինչդեռ  ՀԱՊԿ-ն իր անդամների անվտանգություն ապահովելու կոչված ռազմաքաղաքական դաշինք է:

Իսկ ինչ կլինի հիմա, երբ  հայ-ադրբեջանական ռազմական հնարավոր  բախմանը ՀԱՊԿ-ը կրկին  չմիջամտի ու այդ մասին հայտարարի Սեյրան Օհանյանը՝ թեկուզ պատճառաբանելով, թե  դա կխախտի խաղաղ կարգավորման հանդեպ ՀԱՊԿ նվիրվածությունը: 

Բնականաբար, ՀԱՊԿ-ի հանդեպ  հայաստանցիների դժգոհությունն առաջին հերթին կուղղվի նրա նոր գլխավոր քարտուղարին, ով ծնվել է Շուշիում  ու իր գիտակցական ողջ կյանքը նվիրել է Արցախի  պաշտպանությանը: 

Սա, գուցե, լլինի Սեյրան Օհանյանի կարիերայի ավարտը՝ թեկուզ միայն Հայաստանում, իսկ թե ինչ գործ կարող է անել կամ պաշտոն ունենալ  պաշտպանության դեռևս գործող նախարարը կամ նախարարի պաշտոնակատարն այլ երկրում, միջազգային կառույցում կամ դաժինքում, անհայտ է... 

Իսկ  կար ժամանակ, երբ  Սեյրան Օհանյանին իշխանության վերին օղակներում շատերը դիտում էին որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ...

Անցան այդ ժամանակներն, իսկ առաջիկա օրերն էլ ցույց կտան, թե քաղաքական ու ռազմական փառքի առումով  ինչ ապագա է սպասվում  Սեյրան Օհանյանին և արդյոք նա կընդունի, թե կմերժի իրեն առաջարկված պաշտոնը: 

 

Հեղինակ՝

Ա.Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին