Պաշտպանության նախարարությունը օգնել է քաղցկեղով հիվանդ մի նախկին զինծառայողի, որ հոգա հետագա քիմիաթերապիայի ծախսերը: Ինչ խոսք գովելի է, բայց շատերի մոտ հարց առաջացավ.իսկ ինչո ՞ւ մյուսներին էլ չեն օգնում,ովքեր ևս օգնության կարիք ունեն:
Կան մարդիկ, որ երկար ժամանակ նամակներով դիմում են ՊՆ Սեյրան Օհանյանին և օգնության հնարավորություն չի լինում: Ակամայից մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ նախարարը, կողմնակալ և աչառու մոտեցում է ցուցաբերում. օգնում է ընտրովի: Եղան նաև ավելի զազրելի արձագանքներ, որը պատիվ չի բերում ոչ մեկին:
Հասկանալով օգնության կարիք ունեցողների ցավը և հիասթափությունը, թույլ տվեք նրանց հետ չհամաձայնել: ՊՆ-ն ունի սահմանափակ հնարավորություններ և օգնում է միայն այն կարիքավորներին, որոնց ծախսերը հնարավոր է հոգալ և կարճ ժամանակահատվածում այդ օգնությունը կտա արդյունք:
Առաջարկում եմ իրար քննադատելու, իրար մեղադրելու և արդարանալու փոխարեն օգնենք ՊՆ-ին և այդ կարիքավոր մարդկանց: Եկեք չթշնամանանք իրար հետ.հեշտ է մեղադրել ՊՆ-ին կամ ասել ինչու են օգնություն չստացած մարդիկ իրենց լքված զգում: Քննադատելու տեղը եկեք առաջարկենք, որ ՊՆ-ն ֆոնդ ստեղծի, և ամեն մեկս թեկուզ ամսական 1000 դրամ փոխանցենք այդ ֆոնդին: Որ այդ ֆոնդին ներգրավված լինի նաև սփյուռքը: Այսպիսով ամսական մի կարիքավոր զինվորականի կօգնենք, իսկ այդ 1000 դրամը ոչ ոքի չի աղքատացնի: Իսկ ՊՆ Սեյրան Օհանյանի նման ազնիվ մարդուն քննադատելուց առաջ մտածենք, թե ում ենք քննադատում: