«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջական օրակարգը համակարգվելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սեյրան Օհանյանը հանդես է գալու, որպես պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների միավորման առանցք՝ Օսկանյանը, Դեմկուսի առաջնորդ Արամ Գ. Սարգսյանը: Չի բացառվում, որ առաջիկայում ոմանք ՀՀԿ-ից դուրս գան եւ միանան այս շարժմանը:
Մեր տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանին հաջողվել է համոզել Քոչարյանին, որ շարժմանը պետք է միանա նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Ստացվում է, որ ոչ թե Սեյրան Օհանյանն է միանում գործող քաղաքական ուժերին, այլ այդ ուժերն են միանում Սեյրան Օհանյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում