Պաշտպանության նախարարն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացման մասին ներկայացվող կեղծ լուրերին՝ ասելով.
«ՀՀ սահմաններն այսօր անառիկ են, ԶՈՒ համապատասխան զորամիավորման կողմից պաշտպանվում են և դիրքերի դասավորվածության առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Իսկ հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել: Մեզանից 7 կմ հեռավորության վրա դիրք տեղադրելը ինչ-որ առավելության հասնել չի նշանակում»:
Անի Կարապետյան