«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում: Նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլեւս վերադառնալ Հայաստան:
Օհանյանը մտավախություն ունի, որ կարող է արժանանալ Սամվել Բաբայանի ճակատագրին: ԱԺ ընտրություններից հետո ՕՐՕ-ի առաջնորդները չեն հանդիպում իրենց կուսակիցների եւ համախոհների հետ եւ նրանց մոտ անորոշ վիճակ է' չգիտեն իրենց հետագա քայլերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում