▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շեյքն իսկական մահ է. Քրիշտիանո Ռոնալդուի քրոջ խոստովանությունը

Թեև Իրինա Շեյքի և Քրիշտիանո Ռոնալդուի սիրավեպն արդեն անցյալում է, սակայն դրա շուրջ պտտվող խոսակցությունները կարծես թե չեն դադարում: Նրանց բաժանման մասին համացանցում ժամանակ առ ժամանակ նոր վարկածներ են հայտնվում. մի դեպքում մեղադրվում է ֆուտբոլիստի մայրը, մյուս դեպքում՝ Շեյքը, քանի որ վերջինս հրաժարվել է մասնակցել արդեն նախկին սկեսրոջ ծննդյան տարեդարձին: Անձամբ Շեյքը, որոշ ժամանակ առաջ խոսելով իրենց բաժանության մասին, նշել էր, որ ինքը փնտրում է իսկական տղամարդու: Իսկ ահա օրերս Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրուն, լրագրողներին պատմել է, որ եղբայրն արդեն ամբողջովին կազդուրվել է այդ ամենից, ինչպես նաև իր խոսքում Էլման Շեյքին համեմատել է մահվան հետ.

«Իրինան իսկական մահ է: Մենք շատ էինք մտահոգվում եղբորս և նրա բաժանման պատճառով, սակայն պետք է առաջ քայլել: Եղբայրս երջանիկ է անկախ ամեն ինչից »,-  պատմել է  Էլմա Ավեյրուն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին