▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերվիե» դեղագործական ընկերության իրական դեմքը բացահայտող նոր մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ASEKOSE.am-ի խմբագրությունը Հայաստանում գրանցված և իր վաճառքով առաջատար դիրքեր զբաղեցնող «Սերվիե» դեղագործական ընկերության իրական դեմքը բացահայտող նամակ էր ստացել «Հիվանդների շահերի պաշտպան» ՀԿ հիմնադիր Արմինե Սահակյանից: ASEKOSE.am-ը նամակում արծարծված խնդիրների մասին հարցում էր ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարությանը` հրապարակման մեջ զետեղելով նաև նախարարության պարզաբանումները: Մենք ստացել ենք ևս մեկ նամակ, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. (Մանրամասները և Առողջապահության նախարարության պատասխանները` ստորև ներկայացված ֆոտոշարքում)
Հարգելի խմբագրություն,
Ի պատասխան ՀՀԱՆ Ձեզ ուղարկված պատասխանի` ցանկանում եմ Ձեզ ուղարկել ևս մի քանի փաստ այն մասին, որ իրականում իմ կողմից նշված հետազոտություններում ներգրավված հիվանդները չեն տվել համաձայնություն մասնակցելու այդ հետազոտութոյւններում: Ինչպես կարեղ եք գտնել դեղագործակալության ինտերնետային էջում, կլինիկական հետազոտությունների ժամանակ կազմակերպությունը պարտավոր է ունենալ հիվանդի գրավոր համաձայնությունը: Սակայն իմ կողմից ձեզ են ուղարկվում հիվանդների վարման թերթիկները, որոնք մշակված են և օգտագործվում են բժիշկների կողմից չեն պարունակում հիվանդի համաձայնության մասին և ոչ մի խոսք: Նույն այդ թերթերից տեսնում ենք որ հիվանդը ընդհուպ մինչև 8 ամիս պետք է հսկվի բժշկի կողմից: Ի դեպ Սերվիե ընկերությունըը անգամ զանգահարում է հիվանդներին` ստուգելու համար բժիշկների նշանակումները: Ես մեկ ցավալի իրականություն... 
Նաև այս նամակում կարող եք գտնել բժիշկների անուները և կոնտակները, որոնք մասնակցում են հետազոտություններին: Եվ նաև կարող եք հարցում կատարել ՀՀԱՄ արդյոք նրանք տեղյակ են այս հետազոտությունների մասին: 
Նրանցից ոմանք, հուսով եմ, կունենան բավական քաջություն ընդունելու որ իրոք մասնակցում են հետազոտությանը և որ իրոք հիվանդը տեղեկացված չէ հետազոտությունում իր իսկ մասնակցութան մասին: 
Ինչ վերաբերում է Պրեդուկտալ դեղաձևին, կարող եմ ասել, որ այն լայնամաշտաբ օգտագործվում է շատ այլ ցուցումներով` մեր ՀՀ տարբեր առաջատար կլինիկաների կողմից: Այնպես որ ՀՀԱՄ ոչինչ չի անում` կասեցնելու այդ դեղի ոչ ճիշտ կիրառումը (հիշենք կոակսիլի օրինակը, որի դեպքում ևս ձեռք առնված միջոցները բավականին ուշ իրականացվեցին ), չնայած որ Սերվիե ընկերության բոլոր գովազդային նյութերում խոսվում է ոչ միայն ստենոկարդիայի մասին: Ասեմ, որ ՀՀ ստաբիլ ստենոկարդիայով հիվանդների թիվը շատ փոքր է, սակայն տարեկան կտրվածքով ավելի քան 100 000 հիվանդներ ստանում են բուժում Պրեդուկտալով: Միթե սա ցուցում չէ վերանայելու բժիշկների մոտեցումները, եթե նրանք ներկայումս գտնվում են մեղմ ասած մոլորեցված վիճակում:
Ընդհանրացնելով` ուզում եմ ասել, որ Ձեր խմբագրությունը շատ բարի կգտնվի եթե կարողանա տեղյակ պահել հիվանդներին, որ ինչպես նշված է ՀՀԱՆ պատասխանում, այսօր առկա են ավելի մատչելի համարժեքներ և որ այս դեղորայքները միակը չեն, որոնք կարող են գնել հիվանդին կարգավորելու իրենց խնդիրները:

Կանխավ շնորհակալություն
Հարգանքով` Արմինե

ՑԱՆԿ 
Հայաստանի Հանրապետությունում 
կլինիկական հետազոտություններ անցկացնելու համար 
անհրաժեշտ փաստաթղթերի

1. Դիմում ՀՀ առողջապահության նախարարի անունով կլինիկական
հետազոտություն անցկացնելու թույլտվություն ստանալու մասին
2. Հետազոտության ծրագիր (հայերեն, թարգմանության դեպքում ` 
անգլերեն կամ ռուսերեն բնօրինակ) – Study protocol 
3. Հետազոտվողի անհատական գրանցման քարտի ձև - Case report form 
(CRF) 
4. Հետազոտողի մատյան (հայերեն, թարգմանության դեպքում ` 
անգլերեն կամ ռուսերեն բնօրինակ) – Investigator’s Brochure (IB) 
5. Հետազոտվող անձին տրամադրվող տեղեկատվություն (առկայության
դեպքում) (հայերեն, թարգմանության դեպքում ` անգլերեն կամ
ռուսերեն բնօրինակ) 
6. Հետազոտվող անձի գրավոր տեղեկացված համաձայնության ձև
(հայերեն, թարգմանության դեպքում ` անգլերեն կամ ռուսերեն
բնօրինակ) – Informed consent form (ICF) 
7. Տվյալներ հետազոտողի/ների մասին - Curriculum Vitae (CV)
8. Կլինիկական հետազոտության պատվիրատուի և կատարողի միջև
կնքված պայմանագրի պատճեն կամ դրա նախագիծը
9. Հետազոտության մասնակիցների ապահովագրությանը վերաբերվող
փաստաթղթեր (առկայության դեպքում)

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև «Սերվիե» դեղագործական ընկերության պարզաբանումը` թեմայի վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին