▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժին ներման դիմում գրեք՝ կտեսնեք ինչքան շուտ կլինի.Շանթը բարկացավ.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով կալանավորված Տիգրան Պետրոսյանը կմնա անազատության մեջ։ Նրա պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությունը՝ գրավի դիմաց փոխել խափանման միջոցը՝ կալանքը, դատարանը մերժել է։

«Ձեզ քյասար բան ասեմ, առանց փաստաբանի, Սերժին ներման դիմում եք գրում, կտեսնեք ինչքան շուտ կլինի, էլ պետք չէ ժամերով փաստաբանական ելույթ»,- հայտարարել է Շանթ Հարությունյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Արա Զաքարյանի միջնորդությունը, իսկ Շանթ Հարությունյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա է կիրառել։

Այսօր նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ գործով անցնող 16 տուժողները, որոնք հիմնականում ոստիկաններ են, միջնորդել են դատարան ներկայանալ միայն հարցաքննության ժամանակ: Փաստաբան Արա Զաքարյանը սա պատահական չի համարում։ «Այն խայտառակությունը, որն ի հայտ է գալու թե գործի քննության ընթացքում եւ թե ինչ է տեղի ունեցել, հնարավորինս դրանցից զերծ պահելու համար, որպեսզի դա չկարողանա ազդել նրանց ցուցմունքների վրա»,- ասել է Արա Զաքարյանը։

Գործով դատական նիստը կշարունակվի հունիսի 27-ին։

Ատռավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով կալանավորված Տիգրան Պետրոսյանը կմնա անազատության մեջ։ Նրա պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությունը՝ գրավի դիմաց փոխել խափանման միջոցը՝ կալանքը, դատարանը մերժեց։
«Ձեզ քյասար բան ասեմ, առանց փաստաբանի, Սերժին ներման դիմում եք գրում, կտեսնեք ինչքան շուտ կլինի, էլ պետք չէ ժամերով փաստաբանական ելույթ»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Արա Զաքարյանի միջնորդությունը, իսկ Շանթ Հարությունյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց։
Ի դեպ, Շանթ Հարությունյանի պահվածքի եւ հայտարարությունների հետ համամիտ չէին նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը եւ գործով պաշտպան Արա Զաքարյանը։
«Յուրաքանչյուր անձ ունի պաշտպանվելու իր ձեւը, տակտիկան, Շանթ Հարությունյանն, ըստ էության, իրավունք չունի խառնվելու մյուս գործընկերոջ պաշտպանական տակտիկայում»,- «Ա1+»-ին ասաց Ինեսա Պետրոսյանը։
Իսկ Արա Զաքարյանն էլ վստահեցրեց, որ այն, ինչ պլանավորել են, շարունակելու են իրականացնել, անկախ նրանից՝ դա մասնակցի համար հաճո կլինի, թե՝ ոչ։
Այսօր նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ գործով անցնող 16 տուժողները, որոնք հիմնականում ոստիկաններ են, միջնորդել են դատարան ներկայանալ միայն հարցաքննության ժամանակ: Փաստաբան Արա Զաքարյանը սա պատահական չի համարում։ «Այն խայտառակությունը, որն ի հայտ է գալու թե գործի քննության ընթացքում եւ թե ինչ է տեղի ունեցել, հնարավորինս դրանցից զերծ պահելու համար, որպեսզի դա չկարողանա ազդել նրանց ցուցմունքների վրա»,- ասաց Արա Զաքարյանը։
Գործով դատական նիստը կշարունակվի հունիսի 27-ին։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին