hraparak.am-ը գրում է. Մի հետաքրքիր բան կարդացի azatankakh.blogspot.com-ում ու զարմացա՝ ա՜յ քեզ լոռեցիներ:
Հաստատ, եթե Սերժ Թանկյանը մի ուրիշի բարեկամ լիներ, աշխարհով մեկ կաներ:
Քիչ չեն դեպքերը, երբ պաշտոնյաները մեծ-մեծ բերանները բացում ու ասում են՝ բա գիտե՞ս՝ էսինչի դուռը ոտքով եմ բացում կամ գիտե՞ք ես էսինիչի ինչն եմ:
Բայց պարզվում է, որ Սերժի տիկնոջ՝ Անժելայի տատիկը /, որ երկար տարիներ դասավանդել է Վանաձորի դպրոցներից մեկում եւ հայտնի մանկավարժ է / ծնունդով Ձորագես ավանից ՝ 30 -ականների սերնդից, եւ այդ մասին ավանի բնակիչներից ոմանք իմացել են միայն Սերժի ու Անժելայի մեկնելուց հետո:
Անժելայի տատիկի համար Սերժը իր փեսան էր ընդամենը, իսկ փեսու մասին ավանում չէր էլ ասել: Ասեր, որ ինչ:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութը` սկզբնաղբյուր կայքում