▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերժը հո սեփական դյուքա՞ն չունի, որ մեդալ տա սրան-նրան». Մանվել Գրիգորյան

ԳԱԼԱ-ն գրել է, որ այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողները ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է նա վերաբերում այն փաստին, որ այսօր Արցախյան հերոսամարտի մասնակիցները իշխանություններին հետ են հանձնում իրենց մեդալները եւ պատվոգրերը:

Նա պատասխանել է. «Էդ ուրեմն լավ ազատամարտիկ չէ: Մեդալն ազատամարտիկի սեփականությունը չէ, որ տանի հետ տա, եթե երկիրը, պետությունը կամ ժողովուրդը եւ իրա մարտական ընկերները գտել են, որ այդ շքանշանին նա արժանի է, դա ու՞մ է հետ տալիս` երկրին, պետությանը, թե՞ ինչ-որ մեկին»: Դիտարկմանը, թե կան ազատամարտիկներ, ովքեր պատրաստ են իրենց շքանշանները հետ տալ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, Մ. Գրիգորյանն այսպես է արձագանքել. «Սերժի հո սեփականությունը չէ՞ մեդալը: Այդ մեդալը տալիս են գործողության համար, արածի համար, թե չէ Սերժը հո սեփական դյուքան չունի, որ մեդալ տա սրան-նրան: Տալիս է արածի համար, ներկայացնում են մարտական ուղին, գրում են մարդը այս-այս բաներն է արել, մարդն էլ նայում է արժանիքներ ունի` տալիս է»: 

Առավել մանրամասն` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին