Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայաստանյան այցելության վերջին օրը Սերժ Թանկյանն ընտանիքի հետ անցկացրել է Վանաձորում, քանի որ Վանաձորում է գտնվում նրա կնոջ հայրական տունը:
Նշենք, նաև որ երեկ Սերժ Թանկյանին էին միացել նաև SOAD-ի թմբկահար Ջոն Դոլմայանը կնոջ հետ: Ի դեպ asekose.am-ին Ջոնի մայրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սերժ Թանկյանի և Ջոն Դոլմայանի կանայք հարազատ քույրեր են:
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Մոս Խաչատրյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ Սերժ Թանկյանը վանաձորցիներին խնդրում է տան մոտից հեռանալ, քանի որ երկրպագուները խանգարում են ընտանեկան հանգիստը: