▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը կգրի Արցախի մասին նոր ֆիլմի երաժշտությունը

esem.am-ը գրում է․ «Թևանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ձեռնամուխ է եղել նոր աշխատանքի: Շուտով նա կնկարահանի ևս մեկ ֆիլմ, որը կրկին Արցախի մասին է: «Վերջին բնակիչը» կոչվող ֆիլմն արծարծում է Սումգաիթյան ջարդերի թեման: 

Ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմում կխաղան միջազգային հայտնիության դերասաններ: Անուններ նշել նա առայժմ չցանկացավ՝ խոստանալով հետագայում հայտնել մանրամասները: Ըստ Ջիվանի՝ ստեղծագործական կազմում ևս ընդգրկված կլինեն օտարեկրացի մասնագետներ:

«Նրանց ներկայությունը շատ եմ կարևորում, քանի որ պրոֆեսիանալների հետ աշխատելով՝ ցանկանում եմ նաև օտար կինոյի մի մաս կազմել, ուզում եմ օտար մշակույթ, հայացք բերել ղարաբաղյան թեմայի մեջ»,- ասաց նա ու հավելեց, որ գնահատում է հայ մասնագետների արհեստավարժությունը, սակայն որոշել է նոր նախագիծն այս ձևաչափող իրականացնել: «Վերջին բնակչի» կոմպոզիտորը լինելու է Սերժ Թանկյանը:

Ջիվանի փոխանցմամբ՝ «Թևանիկի» դերասանական և ստեղծագործական անձնակազմից շատերը ևս ընդգկված կլինեն նոր ֆիլմի ստեղծագործական կազմում, որի նկարահանումները կկայանան ամռանը: Ռեժիսորը նախատեսում է, որ  ֆիլմն էկրան կբարձրանա հաջորդ տարի:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին