▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյան. Եթե մենք իսկապես ցանկանում ենք օգնել

«Ես իսկապես շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար, որոնք հետևել են Սիրիայի խնդրի շուրջ իմ գրառմանը: Քիմիական զենքի կիրառման և դրա ահավոր ազդեցության հետ մեկտեղ քաղաքացիական պատերազմը Սիրիայում 100 հազարավոր կյանքեր է խլել և դարձել է միլիոնավոր մարդկանց տարհանման պատճառ:

Եթե մենք իսկապես ցանկանում ենք օգնել, ապա սահմանափակ օդային հարվածներ իրականացնելու փոխարեն, որը չի փոխի ուժերի հավասարակշռությունը Սիրիայում, պետք է առաջարկենք ՄԱԿ-ի միաջազգային խաղաղպահ ուժերին՝ նպաստելու քաղաքացիական պատերազմի դադարեցմանը և Սիրիայի կառավարության և ապստամբների միջև խաղաղ բանակցությունների անցկացման համար անհապաղ պայմաններ ստեղծելուն», - գրել է  Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում ու կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կաջակցեն դրա իրականացմանը և երբ քաղաքացիական պատերազմը դադարի, հնարավոր կլինի որոշել մեղավոր կողմերին:

«Կարելի է օգնել տվյալ հաստատություններին հանցավորության դեմ պայքարում և ոչ թե թուլացնել դրանք, ինչպես նախկինում վարվել է ԱՄՆ-ն»,- գրել է Սերժ  Թանկյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին