▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանգյանի նամակի առեղծվածը

Ցավում եմ, որ Սերժ Թանգյանին հայտնի ուժերը ներքաշել են քաղաքական պայքարի մեջ եւ դարձրել իրենց անիրավ նպատակների գործիք, իսկ Թանգյանն էլ իրեն բնորոշ մաքրությամբ եւ պարզությամբ, չնկատելով այդ ամենում դավադրություն, ներքաշվեց այդ քաղաքական խարդավանքի մեջ: Թանգյանին ներքաշելը, իմ կարծիքով, ուներ մի քանի նպատակ. նախ` տեսնելով, որ միջազգային հանրությունը միանգամից եւ առանց երերալու շնորհավորեց գործող նախագահին վերընտրվելու առթիվ, այս քայլով փորձեցին հակակշիռ ստեղծել դրան, թեկուզեւ անհամարժեք, թե՝ տեսեք մեր ազգի մեծանուն երգահանը չի ընդունում ընտրությունների ելքը: 
Ուզում եմ ընկերներիս ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Թանգյանի նամակը առաջ եկավ այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ասուլիսում ասաց, որ չի բացառում, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շնորհավորի նախագահին: Ինչպես գիտեք, նույն օրը nախագահին շնորհավորեց ԱՄՆ պետքարտուղարը, եւ դրանից հետո այդ դավադիր ուժերը փորձեցին հակակշիռ գտնել այդ եւ դրանից առաջ եղած շնորհավորանքներին` մեջտեղ բերելով Թանգյանի նամակը (անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ նա ինքն է անձամբ գրել), թե՝ տեսեք ամերիկաբնակ Թանգյանը քննադատում է գործող նախագահին:
Թանգյանին ներքաշելու մյուս նպատակը նա է, որ լինելով հայտնի ռոք երգիչ եւ երիտասարդության շրջանում վայելելով մեծ հեղինակություն՝ փորձում են իր կերպարով մոբիլիզացնել եւ մեծացնել դասադուլավորների շարքերը եւ հանրահավաքներին մասնակցող երիտասարդության քանակը, քանի որ հասկացել են, որ մենակով չեն կարող երիտասարդությանը իրենց կողմ քաշել՝ վկա դասադուլավորների չաճող թվաքանակը:
Սակայն այսօրվա տապալված դասադուլը ցույց տվեց, որ մեր երիտասարդությունը շատ լավ զգում եւ հասկանում է, թե ով ուր է ուզում իրեն ներքաշել, եւ չտրվեց հակապետական ու հակահայրենասիրական սադրանքին:
Գրեթե վստահ եմ, որ այս ամենը նախօրոք մշակված ռազմավարություն է եւ ինձ հիշեցնում է նարնջագույն հեղափոխությունների գործիքակազմը:

 

Էդգար Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին