▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն զգուշացրել է՝ «оставить».«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե խուլ դժգոհություն է հասունանում «Ծառուկյան» դաշինքից դուրս մնացած կուսակցություններում ու անհատների մեջ: Վերջիններս պատրաստվում են լուրջ դեմարշ սկսելու Ծառուկյանի դեմ, քանզի, ըստ նրանց, իրենք «տղայավարի» պայմանավորվել են Ծառուկյանի հետ, իսկ ընթացքում բոլորովին այլ բան է տեղի ունեցել, Ծառուկյանն իր խոստումը չի կատարել, իրենց «քցել է»:

Վերջիններս պատրաստվում են լուրջ «հակաքարոզչություն» իրականացնելու Ծառուկյանի դեմ: Սակայն նախագահականից նրանց զգուշացրել են` «оставить»: Ծառուկյանն էլ իր հերթին լուրջ «ալիբի» ունի. այն է` ճիշտ է, մեծ դաշինքով գնալ չստացվեց` «օբյեկտիվ պատճառներով», սակայն «գերան» պայմանավորվածությունը նախագահականի հետ, որ որեւէ կապ չի ունենալու «Օհանյան-Օսկանյան» դաշինքի, այն է` Քոչարյանի հետ, պահպանել է, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ «իրենց կողքին չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին