▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ում կտա նախապատվությունն` արդեն ճաշակի հարց է. «ՉԻ»

«Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «ՉԻ» տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ հայտնի Նովոն։ Վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին Աժ` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ Աժ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գևորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։ Թե «հայտ» ներկայացրածներից ում նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը հիմա՝ դժվար է ասել։ Մանավանդ որ տարին նոր է մեկնարկել ու կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ չպետք է բացառել քաղաքական արենայում նոր դեմքերի ու դիրքորոշումների ի հայտ գալը։ Ասել է թե՝ մարզպետարաներն ու իրենց տանիքները դեռ ռուսամետության փորձաքննություն պետք է անցնեն։ Բայցևայնպես, մարզպետի ընտրության հարցը, ինչպես նաև կարևոր նշանակության այլ հարցեր, Սերժ Սարգսյանի մենաշնորհն են. թե ում կտա նա նախապատվությունը արդեն ճաշակի հարց է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին