▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան» դաշինքին տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։

Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան» դաշինքի քվեները դրվելու են ՀՀԿ-ի տարածքի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, «Հրապարակ»-ի զրուցակիցը չցանկացավ բացահայտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին