ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ:
Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահներին ուղեկցել են հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ: