▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն եւս մեկ անգամ այցելել է Պարույր Հայրիկյանին` տեսնելու, թե ինչ է կատարվում

Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 10-ին այցելել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ով գտնվում է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Այս մասին գրում է Նյուզ.am-ը, որի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Պ. Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը, կարճատեւ հանդիպման ընթացքում Ս. Սարգսյանը հետաքրքվել է Պ. Հայրիկյանի առողջական վիճակով:

Հարցին` քննարկել են արդյոք զրուցակիցները Պ. Հայրիկյանի` Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, Վ. Զատիկյանն ասաց. «Ոչ: Զրուցել են միայն Հայրիկյանի առողջական վիճակի մասին, քանի որ նախագահը շատ վրդովված էր Հայրիկյանի առողջության վերաբերյալ շրջանառվող հակասական լուրերի պատճառով: Մեկ շրջանառում են լուրեր, որ Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում է լավ, այնուհետեւ լուրեր էին շրջանառվում, որ առողջական վիճակը վատթարացել է: Նախագահը եկել էր տեսներ` ինչ է կատարվում»:

Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանն իր ներկայացուցիչների հետ փետրվարի 10-ին Սահմանադրական դատարան և ներկայացրել ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում, որը ՍԴ-ն պետք է քննի չորս օրվա ընթացքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին