Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Հրամանագրում, մասնավորապես, նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: