«Տարիներ շարունակ օդում կախված են մնում ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր հարկերի, տարեցների կենսաթոշակներից, ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդներն օրինակ անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին: Օդում կախված լուրեր կան,թե Ախուրյանում սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանն իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ ստեղծված է բանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար: Ըստ օդում կախված լուրերի՝ Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը ՀՀ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել 10-յակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից: Այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան և որպես տեղում արտադրված շաքարավազ՝ դուրս է գալիս այնտեղից: Հորդորում եմ ՀՀ վարաչպետին՝ այս լուրերը մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և ներկայացնել հանրությանը»,-ԱԺ-ում հարցն ուղղելով Կաավարությանը՝ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ տեխնիկական հարց բարձրացնելով.
«Արդյոք Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը:
Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հորդորելով պատգամավորին այլևս նույն ֆորմատով հարցեր չներկայացնել. «Դուք ուզում եք հերքել այն լուրերը , թե դուք իշխանության հետ եք շաղկապված կեղծ ընդդիմություն եք: Եթե դա է նպատակը՝ կարիք չկա: Ինձ գոնե համոզել եք, որ իշխանության հետ կապված չեք»,-նշեց Դավիթ Հարությունյանը:
«Ես ապացուցելու բան չունեմ, դուք ունեք»,-նկատեց պատգամավորը: