«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպման նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է։
Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում