▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի խորհրդականի ջերմոցները հարկային արտոնություններ ունեն․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է Գողթ գյուղում տեղակայված «Էկոտոմատո» ՓԲԸ-ին պատկանող ջերմոցներ: Այս այցը ուշագրավ է նրանով, որ «էկոտոմատոյի» համահիմնադիրը Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն է:

Ընկերությունը զբաղվում է վարդերի արտադրությամբ, եւ վարչապետին հայտնել են, որ այս տարվա ընթացքում 22 միլիոն հատ վարդ են արտահանելու: Սակայն տարօրինակն այն է, որ այս հսկայական ընկերությունը անցած տարի այնքան քիչ հարկ է վճարել, որ նույնիսկ առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ չի գտել: Նույն տարածքում տեղակայված մեկ այլ ընկերություն` «Արմյանսկի ուրաժայը» նույնպես հսկայական ջերմոցներ ունի, նույնպես դրա համահիմնադիրը Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է` Արամ Ղարիբյանը եւ նույնպես տեղ չի գտել առաջին 1000 հարկատուների ցանկում:

Այս երկու ընկերությունն էլ ժամանակին մի քանի անգամ հարկային որոշակի արտոնություններ են ստացել կառավարությունից: Նկատենք, որ 2015 թվականին թե «Էկոտոմատոն» եւ թե «Արմյանսկի ուրաժայը» խոշոր հարկատուներ էին եւ վճարել էին համապատասխանաբար 400 եւ 185 միլիոն դրամի հարկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին