Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում են ՀՀ նախագահական նստավայրի մամլո ծառայությունից:
«Մեծարգո պարոն Նախագահ,
Մեծապես արժևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունն ու համագործակցությունը՝ խարսխված առաջին հերթին ընդհանուր արժեքների, ձգտումների ու փոխադարձ վստահության վրա։
Ձեր վարչակազմի օրոք մեր համատեղ ջանքերով հայ-ամերիկյան փոխգործակցությունը հասցրել ենք ամենաբարձր մակարդակին։
Միաժամանակ պատրաստակամ ենք ներդնելու բոլոր ջանքերը նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով»,- մասնավորապես՝ ասված է Սարգսյանի շնորհավորական ուղերձում: