▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը քար է նետել Ռոբերտ Քոչարյանի բոստանը. «Ժողովուրդ»

Երեկ  Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, բավականին բաց տեքստով քար է նետել իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի բոստանը: Նա մասնավորապես ասել է. «Ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաեւ լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու»: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանից երկնիշ  աճ ունեցող տնտեսություն ժառանգած Սերժ Սարգսյանը, երկիրը հասցնելով թշվառության շեմին, դեռ մի բան էլ կշտամբում է իր նախորդին` բոլոր խնդիրները ժամանակին չլուծելու համար: Իհարկե, Քոչարյանի օրոք էլ առանձնապես նախանձելի վիճակ չէր, սակայն, այդուհանդերձ, երկրում աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներով 26 տոկոս էր` ներկայիս 32.5-ի համեմատ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին