Աշխարհահռչակ շանսոնիեի դստեր՝ Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է նրա նամակին՝ իր ասելիքը փոխանցելով նախագահական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի միջոցով:
Սարգսյանը մասնավորապես նշել է. «Սիրով նկատի կառնեմ Ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ նա կկարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր կլինի արագ իրականացնել»:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը դիմել էր Սերժ Սարգսյանին՝ դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու կոչով: