ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:
«Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք է, որ 2014-16 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածք կորստի։
Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել։
Սերժ Սարգյանը, որ 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նկատառումով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։