Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: