▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել Վահրամ Բաղդասարյանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»–ի, «Հայկական Վերածնունդ»–ի եւ ԲՀԿ-ի որոշումից։

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հարցը կարգավորելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վանաձորի Վահրամ Բաղդասարյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շաբաթ օրվա նիստից առաջ ընդհուպ սպառնացել է ընդդիմադիրներին, սակայն դա եւս որեւէ օգուտ չի տվել։ Հիմա իշխանությանը մեկ ելք է մնացել՝ համոզել, որպեսզի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից հոկտեմբերի 10-ին ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած չորս ավագանիները բացահայտվեն, որից հետո քվորումը կապահովվի։ Սակայն մինչ այս պահը «դավաճանները» չեն համաձայնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին