▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը գտել է Հովիկ Աբրահամյանի ախորժակը զսպելու միջոցը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է նոյեմբերի 22-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետին Սերժ Սարգսյանն է հորդորել ներկա գտնվել նիստին: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանի տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումների վերաբերյալ անառարկելի փաստեր է ներկայացրել Սերժ Սարգսյանին, որի արդյունքում, եթե Սերժ Սարգսյանը որոշի դրանց թեկուզ մի մասին ընթացք տալ, ապա մի քանի նախկին պաշտոնյաներ կհայտնվեն ճաղերի հետեւում, այդ թվում եւ նախկին վարչապետը:

Սերժ Սարգսյանը, սակայն, սովորության համաձայն, այդ փաստերը ոչ թե կհանձնի դատախազությանը, այլ դրանք կօգտագործի հասցեատերերի դեմ, որպես կոմպրոմատ:

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի դեպքում այն կունենա նոր ԱԺ նախագահ դառնալու ախորժակը զսպող լավ աշխատող միջոց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին