▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

 

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:

Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները: ԼՂՀ պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները:

Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին