ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները.
– «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին,
– «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
– «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
-«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
– «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»,
– «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
– «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
-«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: