ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: