▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալներից «լոմկա» եղածները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ժողովրդին «դեգրադացնելու» մի ձեւ էլ սերիալների վրա նստեցնելն է: Ու որ սերիալին սովոր մարդուց արդեն սերիալը խլում են՝«թող ու փախի»: 2 օր առաջ վանաձորցիներից մեկը՝ մետրային հաճախականությունից օգտվող, բողոքեց, որ 5 օր է՝«Շանթը» անջատած է, հայկական սերիալը մնացել է կիսատ, ու շատ վատ վիճակում են:

Մի խոսքով ՝ «լոմկի մեջ» են գցում ժողովրդին, այնպես, ինչպես սերիալներ էլ կան, որ կիսատ էլ թողնում են ՝ ժողովրդին կիսամուրազ թողնելով: Բայց երեկ արդեն ուրախ-ուրախ հայտնեցին, որ «Շանթը» էլի միացրել են: «Բա ի՞նչ անենք, նայելու ուրիշ բան չկա, «Հարազատ թշնամուց» արդեն հոգնել ենք, էլ չի նայվում, «Ամնեզիայից» էլ զահլեքս գնում է: Իսկ «Բրազիլիայի պողոտան» զվում ենք նայենք, ինչ այլանդակություն ասես ցույց են տալիս ՝  այն էլ ժամը յոթին, երբ որ երեխեք էլ են նայում»,-ասաց իմ զրուցակից տիկինը:

Գայանե Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին