▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալների ծիծաղելի սցենարները. հղիության նախանշաններ սեռական ակտից մեկ օր անց

Հայկական  հեռուստասերիալներում  ամեն  ինչի  կարելի է  հանդիպել, բայց  որ  հերոսուհին  ընդաամենը  մեկ  օրում, մեղրամսի  հաջորդ  իսկ  օրը   կարող  է  հղիանալ  և  ունենալ  կլինիկական  նշաններ՝  դա  արդեն  բանականության  սահմաններից  դուրս  է: Միթե  <Սիրո  գերին>  հեռուստասերիալի  սցենարիստները  կամ  ռեժիսորը  տեղյակ  չեն, որ  կնոջ  մոտ  հղիությունը  կամ  դրա  առկայությունը  փաստող  նախանշանները  ի  հայտ  են  գալիս  բավականին ուշ, այլ  ոչ  թե    սեռական  ակտից  մեկ  օր  անց: Այսքան  պարզունակ  ու  ծիծաղելի  լինել  պետք  չի, ուղղակի  անհարմար  է,մի  մոռացեք, որ  ձեր  փայլուն  մտքի  արգասիքների  արդյունքում  ծնված <գլուխգործոցները>  ցավոք  դիտում  են  նաև  տարբեր  բնագավառների  մասնագետներ  և  նրանց  համար  ձեր  անտեղյակությունը  կամ  հետամնացությունը  ուղղակի  ծիծաղելի  են: Կոնկրետ  այս  հատվածը  գրելուց  առաջ  լավ  կլիներ, որ  սցենարիստնեը  գոնե  թերթեին  ութերորդ  դասարանի  անատոմիայի  դասագիրքը  կամ  համացանցում  փնտրեին  ու  գտնեին   տվյալ  թեմային  վերաբերվող  տեղեկատվություն: Տարիներ  առաջ  ասում  էին, թե  գնալով  հայկական  սերիալները  կդառնան  որակով, իսկ  սցենարները՝  ավելի   պրոֆեսիոնալ, բայց  համոզվում  եմ, որ  որևէ  փոփոխություն  չկա,նույն  տափակ, իրար  նման  և  ժարգոնային բառապաշարով  սցենարներն  են: Կարծում  եմ  ժամանակն  է  սթափվելու  և  ծիծաղելիի    մակարդակից  գոնե  մեկ  սանդղակ վեր  բարձրանալու, ախր  մեր  աղջիկները  մեղք  են,հիմա  էլ  ձեր  սերիալը  դիտելիս  էլ  կմտածեն,թե  իսկապես  մեկ օրում  կարող  են  հղիանալ, իսկ  հաջորդող  ամսվա  ընթացքում  էլ  լույս  աշխարհ  բերել  իրենց  բալիկներին: )


Ալեքսան Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին