▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շերի երգը հակահայկական սկանդալի առիթ է դարձել Բաքվում

հայտնի երգչուհի Շերի Believe հիթն Ադրբեջանում հակահայկական դրսևորումների հերթական ալիքի առիթ է դարձել:
Ինչպես հայտնում է baku.ws-ը, Բաքվի թուրքական ռեստորաններից մեկում հայտնի ամերիկահայ երգչուհի Շերի (երգչուհու և դերասանուհու իսկական անունն է Շերիլին Սարգսյան Լապյեռ Բոնո Օլմեն) կատարման ձայնագրությունը քննարկման առարկա է դարձել մի շարք ԶԼՄ-ներում ու համացանցում: Այս առթիվ նույնիսկ իր կարծիքն է հայտնել միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Աղամալին:
«Որպես Ադրբեջանի քաղաքացի հայտարարում եմ, որ նման իրավիճակներում շատ կարևոր է հանրային կարծիքը: Այդ սրճարանը հարկավոր է տուգանել»,- ասել է պատգամավորը:
Աղամալին հայտարարել է, որ Բաքվի հանրային վայրերում «ագրեսոր ժողովրդի» երգը հնչեցնելը նույնիսկ «ավելի վատ է, քան հայ լինելը» և դրա դեմ պետք է արտահայտվի հասարակությունը, պետք է չայցելել նման հաստատություններ: «Նման սրճարանները, որտեղ թշնամական երաժշտություն է հնչում, վնասում են ազգային մտածելակերպին և պետք է բոյկոտվեն: Սեփականատերերը չպետք է մոռանան, որ Ադրբեջանում են գործում, և նման պահվածքը կարող է շատ լուրջ պատժամիջոցների պատճառ դառնալ»,- ասել է պատգամավորը:
Հատկանշական է, որ այս դեպքը տեղի է ունեցել այն օրերին, երբ Բաքվում անցնում էր հանդուրժողականության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները հերթական անգամ հայտարարեցին, որ երկրում լիակատար հանդուրժողականություն է տիրում: Հանդուրժողականության տիպար է համարում իր երկիրը նաև նախագահ Ալիևը՝ զուգահեռաբար հայերին մեղադրելով վանդալիզմի մեջ:

Հայտնի երգչուհի Շերի Believe հիթն Ադրբեջանում հակահայկական դրսևորումների հերթական ալիքի առիթ է դարձել: Ինչպես հայտնում է baku.ws-ը, Բաքվի թուրքական ռեստորաններից մեկում հայտնի ամերիկահայ երգչուհի Շերի կատարման ձայնագրությունը քննարկման առարկա է դարձել մի շարք ԶԼՄ-ներում ու համացանցում:

Այս առթիվ նույնիսկ կարծիք է հայտնել միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Աղամալին:«Որպես Ադրբեջանի քաղաքացի հայտարարում եմ, որ նման իրավիճակներում շատ կարևոր է հանրային կարծիքը: Այդ սրճարանը հարկավոր է տուգանել»,- ասել է պատգամավորը:Աղամալին հայտարարել է, որ Բաքվի հանրային վայրերում «ագրեսոր ժողովրդի» երգը հնչեցնելը նույնիսկ «ավելի վատ է, քան հայ լինելը» և դրա դեմ պետք է արտահայտվի հասարակությունը, պետք է չայցելել նման հաստատություններ: «Նման սրճարանները, որտեղ թշնամական երաժշտություն է հնչում, վնասում են ազգային մտածելակերպին և պետք է բոյկոտվեն: Սեփականատերերը չպետք է մոռանան, որ Ադրբեջանում են գործում, և նման պահվածքը կարող է շատ լուրջ պատժամիջոցների պատճառ դառնալ»,- ասել է պատգամավորը:

Հատկանշական է, որ այս դեպքը տեղի է ունեցել այն օրերին, երբ Բաքվում անցնում էր հանդուրժողականության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները հերթական անգամ հայտարարեցին, որ երկրում լիակատար հանդուրժողականություն է տիրում: Հանդուրժողականության տիպար է համարում իր երկիրը նաև նախագահ Ալիևը՝ զուգահեռաբար հայերին մեղադրելով վանդալիզմի մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին