«Հրապարակը» գրում է. «Գյուղնախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զվարճացնել մեզ. նախօրեին մասնակցելով Կասյան փողոցում գյուղատնտեսական շուկայի բացման արարողությանը, մի վաճառողուհուց հետաքրքրվել է, թե ինչ արժե «կաբաչկան»: Երբ վաճառողուհին պատասխանել է՝ 80 դրամ, Սերգո Կարապետյանը զայրացած նախատել է կնոջը, թե «էդքան էժա՞ն… կրա՞կն ես ընկել ձեռը, գոնե 100 դրամ ծախի»: Մինչդեռ դդմիկն այլ տեղերում այս օրերին ավելի էժան է: Գյուղացու մասին մտահոգվելու յուրօրինակ ձեւ է գտել գյուղնախարարը, ով շուկայի գներից, փաստորեն, անտեղյակ է»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Սերգոն շարունակում է զվարճացնել. «Հրապարակ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet