Բժիշկ- Պատմեք` քանի անգամ եք դուք դա անում:
Հիվանդ- Ամեն անգամ:
Բժիշկ – Դե,օրինակ, քանի՞անգամ:
Հիվանդ -Դե …մի …6 անգամ:
Բժիշկ –Ինչու եք դա անում:
Հիվանդ – Ես չեմ կարողանում դա չանել, բժիշկ…(լացում է):
Բժիշկ – Մի վհատվեք, եթե դուք եկել եք իմ մոտ, ապա ամեն ինչ լավ է, դուք ուրեմն ընդունում եք ձեր պրոբլեմը…
Հիվանդ -Հա՞:
Բժիշկ –Իհարկե:
Հիվանդ –Բժիշկ, բայց ես չեմ կարողանում առանց դրա:
Բժիշկ –Պատմեք ինձ` ինչ եք զգում, երբ դա անում եք:
Հիվանդ - Դե, մի տեսակ… ամաչում եմ:
Բժիշկ –Ինչու եք ամաչում:
Հիվանդ –Որ չեմ կարող առանց դրա:
Բժիշկ –Մի ամաչեք, դուք բժշկի մոտ եք, պատմեք: Ում կամ ինչ եք պատկերացնում, երբ դա անում եք:
Հիվանդ –Սկզբից այնքան լավա, դե գիտեք …միշտ պատկերացնում ես…
Բժիշկ –Հետո՞ ինչ: Ինչ եք զգում հետո…
Հիվանդ-Հետո մի տեսակ դատարկություն: Հասկանում ես, որ դա իսկական չի…որ դու ոչնչություն ես:Մի խոսքով, քեզ խաբված ես զգում…
Բժիշկ –Դե այստեղից հետևություն. այս անգամ մի գնացեք ընտրությունների…
Հիվանդ —Բայց ես քաղաքացի եմ… (Հիվանդը իրեն դուրս է նետում պատուհանից)…..