Մՙոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն եղել:
Այս մասին հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու պահին։ Ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Զոհվել է 41 մարդ:
Կարդացեք նաև՝ 41 զոհ...Ուղեւորները տեսանկարահանել են հրդեհը SSJ-100 ինքնաթիռի սրահից