▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերբ երգչուհին պնդում է, որ Քիմ Քարդաշյանը նմանակում է իրեն

 

Քիմ Քարդաշյանի նոր ոճը դեռևս շարունակվում է քննարկվել: 36-ամյա սերբ երգչուհի Ելենա Կառլեուսը պնդում է, որ Քիմ Քարդաշյանը նմանակում է իրեն և ամբողջովին կրկնօրինակում է իր կերպարը:
Ելենան արդեն 20 տարի է ինչ զբաղվում է երաժշտությամբ, նրան 2013 թվականին W magazine – ը անվանել է Սերբիայի  Լեդի Գագա:
«Քիմի ոճաբանները ներշնչվում են Instagram-ում տեղադրված իմ լուսանկարներից, իսկ ես ոճաբան չունեմ և իմ բոլոր կերպարների վրա աշխատում եմ ինքս»,- ասել է Կառլեուսը:
Սակայն երգչուհին չի դժգոհում այս ամենից, նա կարծում է որ Քիմը անչափ գեղեցիկ է: Նրա նկարներից մեկը նույնիսկ «հավանել» է անձամբ Քիմ Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանի նոր ոճը դեռևս շարունակվում է քննարկվել: 36-ամյա սերբ երգչուհի Ելենա Կառլեուսը պնդում է, որ Քիմ Քարդաշյանը նմանակում է իրեն և ամբողջովին կրկնօրինակում է իր կերպարը: Նա նշում է, որ Քիմի ոճաբանները ներշնչվում են Instagram-ում տեղադրված իր լուսանկարներից և կրկնօրինակում:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին