Մեծ Բրիտանիայից 39-ամյա Էնդրյու Ուորդլը, որը ծնվել է առանց սեռական օրգանի, սպասում է տղամարդու արժանիքի վերկանգնման վիրահատության, որը պետք է ձևավորվի ձեռքի հյուսվածքներից:
Սակայն այդ փաստը չի խանգարել, որ Էնդրյուն սեքսուալ հարաբերություն ունենա ավելի քան 100 կանանց հետ:
39-ամյա տղամարդը ծնվել է հազվադեպ համախտանիշով: Տղայի միզապարկը ձևավորվել է օրգանիզմից դուրս, իսկ տղամարդու արժանիքն ընդամենը մեկ ամորձիից էր բաղկացած:
Բժիշկները նորածնի միզապարկի հարցը լուծեցին, սակայն մյուս թերությունը վերացնել չկարողացան:
Տղայի 17-ամյա մայրը շուտով նրանից հրաժարվեց ու հանձնեց երեխային որդեգրման: Մանուկ հասակում Ուորդլը մի շարք վիրահատություններ տարավ երիկամների հիվանդության պատճառով: Առողջական մշտական խնդիրների համարվ նրան ձեռք էին առնում հասակակիցները:
«Ես երկար ժամանակ չգիտեի, որ իմ արատը հանդիպում է 20 մլն տղամարդուց մեկի մոտ: Առաջին անգամ այդ թերությունը գլուխ բարձրացրեց դեռահասության տարիքում, երբ հասկացա, որ չեմ ապրում այն, ինչ իմ տարեկիցներն են զգում»:
17 տարեկանում նա ընկերուհի ուներ: Չնայած ֆիզիկական թերությանը, երիտասարդները հանդիպում էին 4 տարի և անգամ ինտիմ հարաբերությունների մեջ էին:
«Իմ բախտը նրա հարցում բերել էր. նա ըմբռնումով էր մոտենում իմ վիճակին, իսկ ես էլ ամեն ինչ անում էի, որ նա գոհ մնար: Սակայն, նա միևնույն է, հեռացավ ինձանից, քանի որ նրան պետք էր լիարժեք տղամարդ»:
Էնդրյուն կանացի ուշադրության պակաս չի զգացել, փոխել է մի քանի մասնագիտություն, ճանապարհորդել Եվրոպայում:
«Ես քնել եմ ավելի քան 100 կանանց հետ: Որոշ հարաբերություններ ընդամենը մեկ գիշեր էին տևում, մյուսները` ավելի երկար: Ես բոլորին էլ ճիշտն էի ասում: Այն փաստը, որ կանանցից ինձ միայն սեքսն էր հարկավոր, ինձ ավելի գրավիչ էր դարձնում նրանց աչքում: Շատերը հասկանում էին իմ խնդիրը, սակայն` ոչ բոլորը: Իսկ մի անգամ, մի աղջիկ ապտակեց ինձ իմ պատմությունը լսելուց հետո»:
Ժամանակի ընթացքում Ուորդլն ավելի ու ավելի էր խորասուզվում դեպրեսիայի մեջ ու մխիթարություն գտնում թմրանյութերում: Ինչ որ մի պահ նույնիսկ որոշեց ինքնասպան լինե:
«Ես երբեք չեմ դիմել բժիշկներին, քանի որ վստահ էի` ոչինչ չեն կարող անել; Այն ժամանակ քույրս ինձ դուրս քաշեց անդունդից ու համոզեց դիմել մասնագետներին»:
Բժիշկները հետազոտեցին հիվանդին ու եկան այն եզրահանգման, որ կարելի է վիրահատել ու սեռական օրգան ձևավորել ձեռքից վերցված հյուսվածքներից , նյարդային վերջույթներից ու մկաններից:
Բոլորովին վերջերս նման վիրահատություն է տարել 40-ամյա բրիտանացի Մուհամեդ Աբադը, որը սեռական օրգանից զրկվել էր 6 տարեկանում, ավտովթարի հետևանքով:
Էնդրյուի վիրահատությունը 3 փուլով կկայանա, որոնք կկատարվեն այս տարի: Վիրահատությունց հետո վերականգնվելուց հետ նա մտադիր է նոր կյանք սկսել, որպես լիարժեք տղամարդ:
Աղբյուրը` «Անկախ.com»