Անդրեն եւ կինը՝ Անի Օհանյանը, այսօր՝ հուլիսի 26-ին, նշում են իրենց միության 1-ամյակը։ Թեեւ երգչի ամուսնության մասին հանրության շրջանում հայտնի դարձավ նախորդ տարվա հոկտեմբերին, Անդրեն հայտնել է, որ իրականում ինքն Անիին ավելի վաղ էր ամուսնության առաջարկությունն արել, պարզապես տեսանյութով ավելի ուշ էր կիսվել։
«Ուղիղ մեկ տարի առաջ, այս օրը՝ հուլիսի 26-ին-ին, Տաթեւի վանքում ամուսնության առաջարկություն արեցի Անիին, եւ նա ինձ ասաց «ԱՅՈ»։ Ճիշտ է՝ տեսանյութը տեղադրեցինք ավելի ուշ՝ հոկտեմբերի 31-ին, երբ արդեն ամուսնացած էինք, եւ ստացանք բազմահազար շնորհավորանքներ ու բարի մաղթանքներ, ինչի համար անչափ շնորհակալ ենք ձեզ»,-ինստագրամյան էջում հրապարակված հոլովակը մակագրել է երգիչը՝ հավելելով «Սեր առաջին հայացքից» հեշթեգը։
Դիտեք նաև՝