▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեքյուրիթի Դրիմ»-ը արագաչափերով վարորդներին կողոպտելու նոր ձև է կիրառում

mamul.am-ը գրում է.  «Սեքյուրիթի Դրիմ»-ը չի բավարարվում արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացված հսկայական եկամուտներից ու վարորդներից փող պոկելու նոր տարբերակ է մտածել: Ասում են` վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ ընկերությունն անջատում է որևէ փողոցի արագաչափն ու լուրեր տարածում, որ արագաչափը չի աշխատելու անորոշ ժամկետով, տարվել է վերանորոգման: Վարորդները` նկատելով, որ արագաչափը չի արձանագրում արագությունը, սկսում են ավելի ազատ երթևեկել: Եվ քանի որ վարորդներին պատշաճ կարգով չի ծանուցվում արագաչափի վերագործարկման մասին, նրանք հայտնվում են «Սեքյուրիթի Դրիմ»-ի կազմակերպած ծուղակում և տուգանքների նոր ծրարներ ստանում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին