▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքս տիեզերքում. պոռնոաստղն անկշռելիության պայմաններում

Պոռնոֆիլմերի 34-ամյա դերասանուհի Կոկո Բրաունն այս օրերին հատուկ դասընթացներ է անցնում Նիդերլանդներում` պատրաստվելով 2014թ-ին տիեզերք թռչելու: Նա կդառնա էրոտիկ ժանրի առաջին դերասանուհին, ով կլինի տիեզերքում: Այս թռիչքի համար Կոկոն վճարել է 100 հազար դոլար և ակտիվորեն հատուկ պարապմունքներ է անցնում` մարզվելով անկշռելիության պայմաններում:

Տիեզերական մասնավոր թռիչքներ իրականացնող SpaceXC ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ Երկիրը վերևից տեսնելու հնարավորություն պետք է ունենան տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները:

Կոկո Բրաունը շատ լուրջ է վերաբերվում իր տիեզերական առաքելությանը և վստահեցնում է, որ իր տաղանդն ու մասնագիտությունն անկշռելիության մեջ չի պատրաստվում դրսևորել,  թեպետ, ինչպես երևում է, առաքելությունն առանց երկիմաստ մտքերի չէ:

«Չեմ կարծում, թե ինձ կհաջողվի այնպես վերահսկել իմ մարմինը, որ կարողանամ սեքսով զբաղվել անկշռելիության պայմաններում»,- ասել է պոռնոսաստղը: Հավելենք, որ Կոկոն արդեն իսկ իր դժգոհությունն է արտահայտել թռիչքային խիստ կոստյումների առիթով: Նա մասնավորեցրել է, որ մի տարբերակ կգտնի` մարմինը մի քիչ մերկացնելու և իր բարեմասնությունները տիեզերքում ցույց տալու համար:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին