Հարավային Ամերիկայում, ավելի որոշակի` Բոլիվիայում, շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթի և դրա վրա հայերեն տառերի առկայության մասին «Հայացքն» այսօր հարցազրույց է հրապարակել փաստագրական մի տեսանյութում դրանք առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ
«Նյութը, որը շատ հետաքրքիր է, իմ լավ բարեկամ Ալեքսան Գրիգորյանի հետ համացանցում գտած բոլիվիական փաստագրական մի տեսանյութ է, որի բուն նպատակը հնագիտական, հնէաբանական և այլ փաստերով, մարդու` կապիկից առաջացման դարվինյան տեսակետը մերժելն է և հերքելը: Այդ տեսանյութում ներկայացված են աշխարհի այս կամ այն ծայրում հայ-տանբերված տարաբնույթ գտածոներ փաստեր, տեղեկություններ: Ուշագրավ էր Բոլիվիայի Պոկոթիա շրջանում գտնված Ա Բոլիվիայի պետական թանգարանում պահվող մի անոթ, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր այսպես, «...հնարավոր է, ոք շումերա-աքադական է»: Անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ, ի զարմանս ինձ, շատ պարզ ու հստակ երևացին մի շարք հայերեն տառեր` է, Հ, Ձ, Ձ, Ղ, Դ, 3, Ո, Ռ, Ց, և մի քանի խաչ: Բառեր ե բառակապակցություններ չկան, բայց առկա են հայոց գրերը»,- նշել է հայր սուրբը:
Սենսացիա. Նախամաշտոցյան հայոց գրեր` հայտնաբերված Բոլիվիայում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet