▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենոր Հասրաթյանը «քուչի պանյատներո՞վ» է առաջնորդվում.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով հարցին, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաճախ հրաժարվում է զորացրվող զինվորների փաստաթղթերում նշել, որ նրանք մասնակցել են ապրիլյան պատերազմին, ԼՂՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանն ասել է, թե այդպիսի բողոքներ չկան, իսկ եթե զինվորները վախենում են բողոքել՝ «ուրեմն վախկոտ մարդը տենց էլ պետք է ապրի»:

«ՉԻ» - Այսինքն՝ ստացվում է, որ ժամկետային զինծառայողների նկատմամբ ապօրինություններ թույլ տվողները մեղավոր չեն, եթե դիմացինը վախենում է բողոքել՝ ուրեմն «իրան հասնում ա»:

Հետաքրքիր է՝ «քուչի պանյատներով» առաջնորդվող այս բարձրաստիճան սպաները երբեւէ իրենք իրենց հարցրե՞լ են, թե ինչն է պատճառը, որ մեր զինվորները թշնամու հատուկջոկատայինների դեմ կռվելուց չեն վախենում, իսկ սեփական հրամկազմի դեմ պաշտոնապես բողոքելուց վախենում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին