▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 09.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած «Կոկո»-ին հայտնաբերել են Վրաստանում

Օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան ու պատճառը եղել է այն, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտ»-ին սպանած(Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում)   «Կոկո» մականվամբ՝ քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզում են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերում են նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։

Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին